ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է «Միլանի» երկրպագուների՝ իր հաճախորդին ուղղված սպառնալիքները։
«Ինձ համար անընդունելի է, երբ երկրպագուները սուլում են Ջիջիին։ Եվ ինձ շատ հետաքրքիր է, թե «Միլանն» ինչու մինչև հիմա չի խառնվել իրավիճակին։ Ինչո՞ւ ակումբը ոչ մի կերպ չի պաշտպանում խաղացողին։
Ինչո՞ւ են նրան սպառնում։ Նա ինչ-որ մեկին սպանե՞լ է։ Ճշմարտությունը նրանում է, որ «Միլանը» չկարողացավ պահել խաղացողին։ Ցանկացած հոր հարցրեք, թե նա ինչ խորհուրդ կտար իր որդուն․ մնա՞լ «Միլանում», թե՞ տեղափոխվել ՊՍԺ»,- Ռայոլայի խոսքերն է փոխանցում Get Football News Italy-ն։