Թուրինի «Յուվենթուսի» ղեկավարությունը պատրաստվում է վաճառել կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկու տրանսֆերը, որպեսզի կարողանա ձեռք բերել «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչին։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, շվեդ ֆուտբոլիստի ծառայություններով իր հերթին հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմը»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլահովիչը հրաժարվում է երկարաձգել «մանուշակների» հետ պայմանագրի ժամկետը։
21-ամյա Կուլուշևսկին ընթացիկ մրցաշրջանում թուրինցիների կազմում մասնակցել է ինը հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։