Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, անգլիական ակումբի ղեկավարությունը ցանկանում է իրանցի հարձակվողին ձեռք բերել առաջիկա ամռանը, երբ մեծ հավանականությամբ թիմից կհեռանա ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետը։
Ընթացիկ մրցաշրջանում Ազմունը մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով վեց գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։