Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարի առաջնությունում 79 կգ ազատ ոճային Արման Ավագյանը պարտություն է կրել բրոնզե մեդալի համար պայքարում: Նա գոտեմարտել է վրացի Նիկա Կենչաձեի հետ ու զիջել 0-10 հաշվով:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը նախ 10-0, ապա 6-5 հաշվով հաղթել է սփոփիչ երկու գոտեմարտերում ու բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք վաստակել:
Բրոնզի համար պայքարում Անդրեասյանը կգոտեմարտի ռուս ըմբիշ Եվգենի Ժերբաևի հետ: