«Խետաֆեի» ղեկավարությունը զբաղեցրած պաշտոնից հեռացրել է գլխավոր մարզիչ Միչելին։ Այս մասին տեղեկացնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
Որոշումը պայմանավորված է ակումբի գրանցած բավականին վատ արդյունքներով։ Իսպանիայի առաջնության առաջին 8 տուրում «Խետաֆեն» կրել է 7 պարտություն և միայն մեկ հանդիպում է ավարտել ոչ-ոքի։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Միչելին փոխարինոի հիմնական թեկնածուն համարվում է Կիկե Սանչես Ֆլորեսը։




























































