«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը երկու գոլ խփեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Պորտուի» դեմ խաղում:
Հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին Պորտուգալիայում և ավարտվեց 5-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի:
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում 60 խաղում Սալահը դարձել է 31 գոլի հեղինակ: Ինչպես հայտնում է OptaJoe- ն, 29-ամյա եգիպտացին դարձավ պատմության մեջ երրորդ աֆրիկացի ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայում գերազանցեց 30 գոլի սահմանագիծը:
Նրանից առաջ այդպիսի ցուցանիշ է իվուարցի Դիդյե Դրոգբան (44 գոլ) և կամերունցի Սամուել Էտո’Օ -ն (30):