ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին մտել է հանդերձարան՝ թիմին շնորհավորելու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո (2-0):
Ալ-Հելաիֆին հատուկ ուշադրություն է դարձրել հարձակվող Լիոնել Մեսսիին, ով իր դեբյուտային գոլը խփեց փարիզյան ակումբի կազմում: Մեսսին 74-րդ րոպեին գրավեց դարպասը՝ կրկնապատկելով ՊՍԺ-ի առավելությունը: Տեսանյութը Twitter-ում տեղադրել է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը:
























































