ՊՍԺ-ն հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կմասնակցեն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում:
Հարձակվող Լիոնել Մեսսին վերադարձել է փարիզյան թիմի հայտացուցակ՝ ծնկի վնասվածքի պատճառով բաց թողնելով վերջին երկու խաղերը: Կիսապաշտպան Մարկո Վերատին, ով սեպտեմբերի 5-ից խաղադաշտ դուրս չի եկել, նույնպես վերադարձել է թիմ: