Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 22-ին, Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Ռեալ» — «Մալյորկա» հանդիպումն ավարտվեց մադրիդցիների հաղթանակով՝ 6-1 հաշվով:
Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման: Երկրորդ գոլը 200-րդ գոլն էր ֆրանսիացի հարձակվողի համար Լա Լիգայում:
Նա դարձավ այս նշագծին հասած 10-րդ խաղացողը:
Լիոնել Մեսսին առջևում է 473 գոլով: Նրան հաջորդում են Կրիշտիանու Ռոնալդուն (311), Տելմո Սարրան (253), Ուգո Սանչեսը (234), Ռաուլը (228), Ալֆրեդո Դի Ստեֆանոն (227), Սեսար Ռոդրիգեսը (221), Կինին (219) և Պաինյոն (211)։























































