Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի ցուցադրած վատ խաղին։
«Անտուանը շատ ուրախ է, որ վերադարձել է մեր ակումբ։ Առայժմ նա ադապտացիայի շրջանում է, քանի որ իր հեռանալուց հետո «Աթլետիկոն» բավականին մեծ փոփոխության է ենթարկվել։
Վստահ եմ, որ Գրիզմանը մեզ դեռևս կուրախացնի իր ցուցադրած խաղով։ Բոլոր ֆուտբոլիստներին էլ անհրաժեշտ է անցնել ադապտացիայի շրջան»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում SportsMax-ը։
Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբ վերադառնալուց ի վեր ֆրանսիացի հարձակվողը մասնակցել է երեք հանդիպման, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։