Լա լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Վալենսիային» (2-1): Գոլերից մեկը խփեց մադրիդցիների հարձակվող Կարիմ Բենզեման:
Ֆրանսիացի հարձակվողը դարձավ երկրորդ խաղացողը, ով 21-րդ դարում նոր մրցաշրջանի իր առաջին հինգ խաղերում մասնակցություն է ունել իր թիմի 11 գոլերին (վեց գոլ և հինգ գոլային փոխանցում 2021/22 թվականներին)՝ Լիոնել Մեսսիից հետո (ութ գոլ և հինգ գոլային փոխանցում):
Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը երեկ երկարացրեց արտագնա հանդիպումների անպարտելիութան շարքը՝ հասցնելով այն 18 արտագնա խաղերի Իսպանիայի առաջնությունում: Մանրամասներն՝ այստեղ։
Հաջորդ տուրի շրջանակում «Ռեալը» Լա լիգայում սեփական հարկի կխաղա «Մալյորկայի» հետ (սեպտեմբերի 23):
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 1,25 գործակցով, ոչ ոքին՝ 6,50 իսկ «Մալյորկայի» հաղթանակը՝ 12,50























































