ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն բացատրել է հարձակվող Լիոնել Մեսսիի փոխարինումը Լիգա 1-ի «Լիոնի» դեմ խաղում (2-1):
Արգենտինացին խաղադաշտը լքեց 76 րդ րոպեին. նրան փոխարինեց Աշրաֆ Հակիմին:
«Բոլորը գիտեն, որ մենք ունենք շատ լավ խաղացողներ: Մենք պետք է կազմի ընտրություն կատարենք խաղադաշտ մտնելուց առաջ, այնուհետև հանդիպմանը՝ մտածելով, թե որն է լավագույն ընտրությունը թիմի և յուրաքանչյուր խաղացողի համար:
Երբեմն որոշումները դրական են, երբեմն՝ ոչ: Բայց դա է պատճառը, որ որոշումներ կայացնելու համար մարզիչն է կանգնած պահեստայինների նստարանի կողքին: Ձեզ կարող է դա դուր գալ, կամ՝ ոչ: Ես հարցրեցի նրան, թե ինչպես է նա իրեն զգում: Նա ասաց, որ իր մոտ ամեն ինչ կարգին է, խնդիրներ չկան», — մեջբերում է Պոչետինոյին RMC Sport-ը: