Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին։
«Ես տեսնում եմ հիանալի դրիբլինգով խաղացողի։ Բայց այս մրցաշրջանում նա սկսել է գոլ խփել, ինչը նրան վստահություն է հաղորդել։
Ես հրաշագործ չեմ, այլ մարզիչ, որն իր ուժերի ներածին չափով պիտի վստահություն տա իր խաղացողերին։ Նրանք պիտի ցույց տան իրենց որակները։
Վինիսիուսն արդեն մի քանի խաղի թիմին տարել է իր ուսերին։ Եվ պիտի դա անի, քանի որ ավելի փորձառու խաղացող է դառնում»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում AS-ը։