Կատալոնական «Բարսելոնան» տրանսֆերային պատուհանի վերջին օրը փորձել է ձեռք բերել «Լիդսի» հարձակվող Ռոդրիգոյին:
Տրանսֆերի չկայանալու պատճառների մասին չի հաղորդվում, հայտնում է Sky Sports-ը։
Ռոդրիգոն նախկինում հանդես է եկել «Վալենսիայում»: «Չղջիկների» կազմում անցկացրած 141 խաղում նա դարձել է 35 գոլի հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը Անսու Ֆատիի հետ։ Մանրամասներն՝ այստեղ։