«Լեսթերի» ղեկավարությունը նախատեսում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել «Սասուոլոյի» և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Դոմենիկո Բերարդիի հետ:
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «Աղվեսների» ղեկավարությունը պատրաստ է գնել իտալացի 27-ամյա վինգերի տրանսֆերը, ով ցանկանում է այլ ակումբ տեղափոխվել:
Նշվում է, որ բրիտանացիները պատրաստ են վճարել անհրաժեշտ 30 միլիոն ֆունտ ստերլինգը հունվարին:
Հարկ է հիշեցնել, որ Բերարդիի նկատմամբ հետաքրքրություն է վերագրվում նաև «Միլանին» և «Ֆիորենտինային»։
























































