«Սևանը» շարունակում է իր մարզումները։ Պամբոս Քրիստոդուլույի գլխավորությամբ թիմը հինգօրյա հավաք է անցկացրել Վանաձորում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 4-ին «Սևանը» Գյումրիում ոչ-ոքի՝ 1։1 հաշվով է ավարտել ստուգողական հանդիպումը «Շիրակի» հետ։ Թիմի կազմում պատասխան գնդակը երկրորդ կեսում խփել է Էբրիմա Ջատան։
ՀՊԼ-ի իր նորամուտի մրցաշրջանի մեկնարկային 5 տուրից հետո «Սևանը» 10 միավոր է վաստակել ու մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Թիմը Թիմը տարել է 3 հաղթանակ, 1 անգամ խաղացել է ոչ-ոքի և կրել է 1 պարտություն։
ՀՊԼ 6-րդ տուրում «Սևանը» Երևանի «Նաիրի» մարզադաշտում կընդունի ԲԿՄԱ-ին։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին և կմեկնարկի ժամը 16։30-ին։