Անգլիայի Պրեմիեր լիգան պաշտոնական կայքում հրապարակել է օգոստոս ամսվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդների անունները:
Ցուցակում ընդգրկված է 6 ֆուտբոլիստ․
«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն (3 խաղ ՝ 1 գոլ),
«Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոն (3 խաղ ՝ 4 գոլ, 3 գոլային փոխանցում),
«Վեսթ Հեմի» հարձակվող Սաիդ Բենրահման (3 խաղ ՝ 2 գոլ, 2 գոլային փոխանցում),
«Տոտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Դայերը (3 խաղ),
«Էվերթոնի» հարձակվող Դեմարեյ Գրեյը (3 խաղ՝ 2 գոլ)
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը (3 խաղ՝ 3 գոլ):
Հաղթողը կորոշվի քվեարկությամբ:
























































