Հարձակվող Անտուան Գրիզմանը որոշել է, թե որ համարով է խաղալու «Աթլետիկոյում»: Այս մասին հաղորդվում է ակումբի թվիթերյան էջում:
Ֆրանսիացին ընտրել է 8-րդ համարը, որի ներքո ավելի վաղ հանդես էր գալիս Սաուլը:
Անտուան Գրիզմանը «Բարսելոնայից» վերադարձավ «Աթլետիկո» և վարձավճարով հանդես կգա մադրիդյան ակումբում:
Ակումբների միջև պայմանագրի կետերից մեկում նշվում է, որ «Աթլետիկոն» ցանկացած պահի կարող է ֆուտբոլիստի տրանսֆերը գնել ֆիքսված գումարով (40 մլն եվրո):