«ՌԲ Լայպցիգի» 23-ամյա անգլիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով կանցկացնի «Լեսթերի» կազմում:
Նախորդ մրցաշրջանում Լուկմանը վարձավճարով խաղացել է «Ֆուլհեմի» կազմում, որտեղ անցկացրած 35 խաղում դարձել է 4-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
Անգլիացի հարձակվողը ժամանակին խաղացել է նաև «Էվերթոնի» ու «Չարլտոնի» կազմում:
«Լեսթերը» 3 տուրից հետո ունի 6 միավոր: