ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի որդիները՝ Տիագո Մեսսին և Մատեո Մեսսին տեղափոխվել են ֆրանսիական ակումբի երիտասարդական ակադեմիա, հայտնում է L’Equipe-ին:
Աղբյուրի համաձայն՝ Մատեոն հանդես կգա ՊՍG-ի Մ7 թիմում, իսկ Տիագոն կդառնա ֆրանսիական թիմի Մ10 կամ Մ9 ակումբի ֆուտբոլիստ:
Օգոստոսի 10-ին Մեսսին երկամյա պայմանագիր ստորագրեց ՊՍԺ-ի հետ: Պայմանագիրը ներառում է ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու տարբերակը:
Օգոստոսի 29-ին Մեսսին իր առաջին խաղն անցկացրեց ՊՍԺ-ի կազմում: «Ռեյմսի» հետ հանդիպումն ավարտվեց փարիզեցիների հաղթանակով՝ 2:0 հաշվով: