«Սանթոս Լագունայի» մեքսիկացի կիսապաշտպան Սանտյագո Մունյոսը կարիերան կշարունակի Պրեմիեր լիգայում:
«Նյուքասլը» հայտարարել է 18-ամյա խաղացողի տրանսֆերը ձեռք բերելու մասին։
Մունյոսը իր նորամուտը նշել է Մեքսիկայի Մ-17 հավաքականում 2019 թվականին: 2019-ի մայիսին նա խաղաց CONCACAF առաջնությունում (Մ17), որում հաղթեցին հենց մեքսիկացիները: Մրցաշարում խփել է 5 գոլ։
2019 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին նա խաղացել է աշխարհի երիտասարդական առաջնությունում, որում մեքսիկացիները գրավեցին երկրորդ տեղը՝ եզրափակիչում պարտվելով մրցաշարի տանտերեր բրազիլացիներին: Մրցաշարում նա խփեց մեկ գոլ։
Հատկանշական է, որ հանրահայտ «Գոլ» ֆիլմի գլխավոր հերոսի անուն ու ազգանունը, ինչպես նաև ազգությունը, ամբողջովին համընկանում է իրական ֆուտբոլիստի անվան հետ։ Ֆիլմի գլխավոր հերոսը մեքսիկացի փախստական Սանտյագո Մունյեսն է, ով ապրում է Լոս Անջելեսում և շատ է սիրում ֆուտբոլ։ Մի օր նրա երազանքն իրականանում է, և նրան նկատած մի գործակալ առաջարկում է ուժերը փորձել ԱՊԼ-ում՝ «Նյուքասլում»։ Իսկ ֆիլմի երկրորդ մասում մեքսիկացի ֆուտբոլիստը տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ»։
✨ … ✨
Newcastle United have completed the signing of 19-year old striker, Santiago Muñóz.
Welcome, Santi!
— Newcastle United FC (@NUFC) August 31, 2021
























































