«Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան շուտով կդառնա «Ռեալի» ֆուտբոլիստ:
Նա պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ակումբների միջև գործարքն արդեն համաձայնեցված է`«Ռեալը»18-ամյա ֆրանսիացու համար կվճարի 31 մլն եվրո, գումարած բոնուսներ:
Սպասվում է, որ «Ռեալը» շուտով կհայտարարի Կամավինգայի տեղափոխության մասին: