Լոնդոնի «Չելսին» իր պաշտոնական կայքում հայտարարեց կիսապաշտպան Դանիել Դրինքվոթերի՝ «Ռեդինգ» տեղափոխվելու մասին:
«Արիստոկրատները» 31-ամյա ֆուտբոլիստին վարձակալությամբ են տրամադրել ֆուտբոլիստին մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Կիսապաշտպանը «Չելսիում» հանդես է գալիս 2017 թվականից, անցկացրել է 23 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ:
Սա Դրինքվոթերիի արդեն չորրորդ գործուղումն է այլ ակումբ: