«Ֆիորենտինայի» նախկին պաշտպան Մարտին Կասերեսը կարիերան կարող է շարունակել «Կալյարիում»։ Ֆուտբոլիստը, որն ազատ խաղացողի կարգավիճակ ունի, բուժզննում է անցնում։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։
Սպասվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր կկնքի։
Կասերեսը 2019 թվականից է հանդես գալիս «Ֆիորենտինայում», իսկ մինչ այդ պաշտպանել է «Յուվենտուսի», «Լացիոյի», «Վերոնայի», «Աաութհեմփթոնի», «Սևիլիայի», «Բարսելոնայի», «Ռեկրեատիվոյի» և «Դեֆենսոր Սպորտինգի» կազմում, որի սանն է հանդիսանում։























































