«Միլանը» հաղթում է «Կալյարիին» Ա Սերիայի երկրորդ տուրի խաղում։
Հանդիպման 24-րդ րոպեին «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խփել է իր առաջին գոլն իտալական ակումբի կազմում, իսկ 43-րդ րոպեին ֆրանսիացին խփել է նաև երկրորդ գոլը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։
Ժիրուն այս ամռանն է «Չելսիից» տեղափոխվել «Միլան» և իր երկրորդ խաղն է անցկացնում ակումբի կազմում։