ԱՊԼ 3-րդ տուրում «Վուլվերհեմփթոնը» ընդունել էր ՄՅՈՒ-ին ու պարտություն կրեց։ Հանդիպումն ավարտվեց 0-1 հաշվով։
Հանդիպման միակ գոլը խփվեց 80-րդ րոպեին․ ՄՅՈՒ-ի նորեկ Ռաֆայել Վարանի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց Գրինվուդը։
Այս խաղը «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի համար 100-րդն էր ԱՊԼ-ում։
3-րդ տուրից հետո ՄՅՈՒ-ն ունի 7, իսկ «Վուլվերհեմփթոնը»՝ 0 միավոր։