«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած 0-5 հաշվով պարտությունը։
«Ես միշտ իմ գլխավոր քննադատն եմ եղել, միշտ ինձ վրա եմ վերցրել պարտության պատասխանատվությունը։ Ես քննադատորեն եմ գնահատում իմ որոշումները։ Եվ պետք է, որ իմ կողքին ճիշտ մարդիկ լինեն, որպեսզի ես կարողանամ ճիշտ գնահատել իմ յուրաքանչյուր որոշում ու փոփոխություն մտցնել, եթե կարծեի, որ ինչ-որ բան անհրաժեշտ է այլ կերպ անել։
Երկրպագուներին միայն մի բան կարող եմ ասել․ «Շնորհակալ եմ ձեզ ամեն ինչի համար»։ Մարզադաշտում 3 հազար երկրպագու կար, նրանք հիանալի էին։ Պիտի գնահատենք այն, ինչ նրանք այսօր արեցին»,- Արտետայի խոսքերն է փոխանցում Football.London-ը։