«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ընդառաջ է գնացել ակումբին։ Ֆուտբոլիստը համաձայնել է աշխատավարձի նվազեցման գնալ, ինչպես նաև վճարումների հետաձգման։ Այս մասին հաղորդում է ESPN-ն։
Բուսկետսը ստիպված է եղել նման քայլի գնալ, որպեսզի ֆինանսական խնդիրներ ունեցող ակումբը կարողանա թեթևացնել աշխատավարձերի պարտավորությունը։ Ավելի վաղ նման որոշում էին կայացրել Ժերար Պիկեն ու Ժորդի Ալբան։
«Բարսելոնան» պիտի թեթևացնի աշխատավարձերի պարտավորությունները, որպեսզի համապատասխանի Լա Լիգայի ֆինանսական ֆեյր-փլեյին։