Ճապոնիայի ազգային մարզադաշտում կայացել է Պարաիլմպիկ խաղերի բացման արարողությունը, որտեղ հանդես կգան 162 երկրների և փախստականների թիմերի շուրջ 4400 պատվիրակներ: Նրանք 22 մարզաձևերում կվիճարկեն մեդալների 539 հավաքածու:
Հայաստանը ներկայացնում է սայլակավոր պարաաթլետ Ստասիկ Նազարյանը: Նա կմրցի 100մ արագավազքում:
Ստասիկը հինգերորդ անգամ է մասնակցում համանուն մարզահանդեսին:
Հայաստանը առաջին անգամ պարալիմպիկ խաղեր է մարզիկ գործուղել 1996թ. ՝ ամառային և 1998թ. ՝ ձմեռային մրցաշարերին: