Իսպանացի վինգեր Պեդրոն «Ռոմայից» տեղափոխվեց «Լացիո»:
Պեդրոն չի եղել մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծրագրերի մեջ և չի հրավիրվել նախամրցաշրջանային մարզմանը: Տրանսֆերի մասին մանրամասները չեն հաղորդվում:
Հատկանշական է, որ իսպանացին դարձավ վերջին 49 տարում առաջին խաղացողը, ով հռոմեական մի ակումբից տեղափոխվեց մյուսը: Վերջին անգամ նման գործարք կնքվել էր 1972 թվականին, երբ Սերխիո Պետրելլին «Ռոմայից» տեղափոխվեց «Լացիո»: