Թուրինի «Յուվենտուսն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է, որ պայմանագիր է ստորագրել «Սանթոսի» 19-ամյա հարձակվող Կայո Ժորժեի հետ:
Համաձայնագիրը ստորագրված է մինչև 2026 թ-ի հունիսի 30-ը:
2021 թ-ին անցկացրած 10 խաղում Կայոն դարձել է 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:






















































