Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել Mundo Deportivo-ում այսօր հրապարակված տեղեկության վերաբերյալ:
Իսպանական աղբյուրն այսօր հայտնել է,թե «Արքայական ակումբը» մի քանի շաբաթ է՝ դիտարկում է Լա լիգան լքելու և ԱՊԼ-ում հանդես գալու տարբերակը:
«Հաշվի առնելով Mundo Deportivo թերթում հրապարակված այն տեղեկությունը, թե մեր ակումբը պատրաստվում է դուրս գալ Լա լիգայից ու տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա, «Ռեալը» ցանկանում է հայտնել, որ այս տեղեկությունն ամբողջությամբ կեղծ է ու անհեթեթ, որի նպատակը միմիայն մեր առօրյան խանգարելն է»,- ասված է թիմի պաշտոնական հաղորդագրության մեջ: