ՊՍԺ-ի հարձակվող Անխել Դի Մարիան վստահ է, որ հարձակվող Կիլիան Մբապեն կմնա թիմում:
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի նկատմամբ:
«Մբապե՞: Չեմ կարծում, որ նա կհեռանա: Չեմ կարծում, որ նա այլ տեղում ավելի լավ թիմ կգտնի», — Դի Մարիայի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Օգոստոսի 10 -ին ՊՍԺ-ն հայտարարեց Մեսսիի հետ պայմանագրի կնքման մասին: Ֆուտբոլիստը երկամյա պայմանագիր է ստորագրել այն ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու տարբերակով: Խաղացողը կլինի 30 համարը: