Իտալիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Ռոմային»: Թուրինյան թիմը հաղթեց 3:1 հաշվով:
Հանդիպման հայտացուցակից բացակայում էր վնասվածքից դեռ չապաքինված Հենրիխ Մխիթարյանը:
Հանդիպման առաջին խաղակեսում Ռոնալդուի, Բենտանկուրի և Բոնուչիի գոլերը հսկայական առավելություն են ապահովել «Յուվեի» համար: Երկրորդ կեսի մեկնարկից 5 րոպե անց գնդակն անդրադարձել է դարպասաձողից, դիպչել Բուֆոնին ու հայտնվել տանտերերի դարպասում: Այդ ինքնագոլը, ինչպես հետագայում պարզվեց, խաղի վերջին գոլն էր:
Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը դուրս է գալիս Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակչում թուրինյան թիմի մրցակիցը կլինի «Միլան» — «Տորինո» զույգի հաղթողը: