Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է դատի տալ Լա Լիգային, նրա նախագահ Խավիեր Տեբասին և CVC ներդրումային հիմնադրամին, հայտնում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը:
Այս որոշումը կայացվել է «սերուցքայինների» տնօրենների հանդիպմանը, որը տեղի է ունեցել այսօր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հայցը հիմնված կլինի ակտիվների ապօրինի յուրացման վրա, ինչը, ըստ մամուլի հրապարակումների, տեղի կունենա Լա Լիգայի CVC հիմնադրամի հետ գործարքի դեպքում: