Արգենտինացի հարձակվող Մաքսի Լոպեսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին 37 տարեկան հասակում:
«Շնորհակալ եմ բոլորիդ, որ օգնեցիք իրականացնել իմ երազանքը: Դա հիանալի ճանապարհորդություն էր», — գրել է Լոպեսը իր Instagram-ում։
Լոպեսը խաղացել է «Ռիվեր Փլեյթում», «Բարսելոնայում», «Մալյորկայում», «ՖԱ Մոսկվայում», «Գրեմիոյում», «Կատանիայում», «Միլանում», «Սամպդորիայում», «Կիևոյում», «Տորինոյում», «Ուդինեզեում», «Վասկո դա Գամուում», «Կրոտոնեում»:
Նա Արգենտինայի եռակի չեմպիոն է, Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող, Իսպանիայի սուպերգավաթի կրկնակի հաղթող: