«Լիվերպուլի» դարպասապահ Իթան Էնիսը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է մանկունիացիների մամուլի ծառայությունը։
Տրանսֆերի պայմաններն ու դարպասապահի անձնական պայմանագիրը չեն բացահայտվում: Հարկ է նշել, որ սա 57 տարվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Լիվերպուլի» միջև առաջին տրանսֆերային գործարքն է:
Վերջին անգամ դա տեղի է ունեցել 1964 թվականին: Այն ժամանակ «սատանաների» խաղացող Ֆիզ Չիզնալը միացավ մերսիսայդցիներին:
Նախորդ մրցաշրջանում 16-ամյա Էնիսը ութ հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» Մ18 թիմում: