Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարիերան կարող է շարունակել Անգլիայում, հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի փոխանցմամբ,արգենտինացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»:
Անգլիական ակումբն արդեն հարցում է ուղարկլ միլանյան ակումբին՝ Մարտինեսի տրանսֆերի վերաբերյալ: «Զինագործները» մտադիր են ուժեղացնել հարձակման գիծն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք՝ մարտին «Ինտերը» հիմնական կազմի 6 խաղացողի տրանսֆերի հարցով առաջարկներ է մերժել, այդ թվում՝ Մարտինեսի, որի ծառայություններով հետաքրքրված էր «Բարսելոնան»: