«Բարսելոնան» ցանկանում է բաժանվել հարձակվող Անտուան Գրիզմանից: Ըստ L’Équipe-ի՝ կատալոնական ակումբը դիմել է «Մանչեսթեր Սիթիին» և «Տոտենհեմին»` ֆրանսիացու ծառայություններն առաջարկելով այդ ակումբներին:
Ավելի վաղ «Բարսան» փորձել է բանակցել «Աթլետիկոյի» հետ Գրիզմանին՝ Սաուլի, իսկ «Յուվենտուսի» հետ՝ Պաուլո Դիբալայի հետ փոխանակելու շուրջ:
Իր հերթին ֆուտբոլիստը քննարկում է միայն «Աթլետիկո» վերադառնալու տարբերակը: Ֆրանսիացու հսկայական աշխատավարձը «Բարսելոնայի» և այլ ակումբների միջև բանակցությունների հիմնական խնդիրն է:
Նախորդ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: