Նախապատրաստվելով մրցաշրջանի գարնանային հատվածին «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբն ընկերական հանդիպում է անցկացրել Չարենցավանի «Վանի» հետ ու ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտել խաղը:
Կապանյան թիմի կազմում գոլեր են հեղինակել Նարեկ Ասլանյանն ու Գրիգոր Աղեկյանը:
Հիշեցնենք` ԲԽ-ի աշնանային հատվածից հետո «Գանձասար-Կապանը» մրցաշարային աղյուսակի նախավերջին`9-րդ հորիզոնականն է զբաղեցնում`15 խաղից հետո վաստակած 14 միավորով:
Իսկ «Վանը», որը հանդես է գալիս Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում, մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն է զբաղեցնում` 17 խաղից հետո վաստակելով 41 միավոր: