«Բարսելոնայում» «Յուվենտւսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեպքն օգտագործում են իրենց ֆուտբոլիստներին կորոնավիրուսի վտանգավորության մասին հիշեցնելու համար:
COVID-19 -ի վերաբերյալ հատուկ ինֆորմացիոն անկյունում՝ համաճարակային կանոնները պահելու ցուցումների հետ մեկտեղ փակցված է նաև Ռոնալդուի՝ 2020-ին կորոնավիրուսով վարակվելու վերաբերյալ նորության վերնագիրը. «Ռոնալդուի՝ կորոնավիրուսի թեստը նորից դրական է. նա բաց կթողնի «Բարսայի» հետ խաղը»:
Սա վերաբերում է Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի խաղին, երբ Ռոնալդուն հիվանդության պատճառով չկարողացավ մասնակցել խաղին, իսկ «Բարսելոնան» 2-0 հաշվով հաղթանակ տարավ: