Օլիմպիական ավանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Օտարերկրյա հավաքականներից մեկի անդամի մոտ հաստատվել է վարակը, սակայն նրա անունը չի նշվում՝ գաղտնիությունը պահպանելու նպատակով:
Օլիմպիական խաղերից առաջ հետաքրքիր դեպք է գրանցվել ուգանդացի ծանրորդ Ջուլիուս Սեկիտոլեկոյի հետ: Մարզիկը Տոկիո ժամանելուց հետո հրաժարվել է վերադառնալ հայրենիք՝ պատճառաբանելով, որ կյանքն այնտեղ դժվար է ու ինքը ցանկանում է մնալ և ապրել Ճապոնիայում։ Այս խոսքերից հետո նա կորցրել է իր տեղը Օլիմպիական հավաքականում: