Ժաումե Ժարդին, ում պայմանագիրը «Բարսելոնայի» Մ-19 տարեկանների թիմի հետ ավարտվել է հունիսի 30-ին, տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ», հաղորդում է Marca-ն:
Հարձակվողն ազատ խաղացողի կարգավիճակով տեղափոխվում է «Կաստիլյա», որը մարզում է «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլը:
Նախորդ մրցաշրջանում Ժարդին դարձել է 9 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ և դարձել է թիմի լավագույն ռմբարկու: