Թենիսի Մեծ Սաղավարտի տարվա երրորդ՝ Wimbledon-ի մրցաշարի շրջանակում կանանց պայքարում հայտնի է նաև կիսաեզրափակչի վերջին մասնակիցը:
Ավստրալուհի Էշլի Բարտին 2 սեթում՝ 6-1, 6-3 հաշվով չանս չտվեց իր համերկրացուն՝ Այլա Տոմլյանովիչին:
1 ժամ 8 րոպեի ընթացքում Բարտին մրցակցի մատուցումներից խլեց 6-ը՝ սեփականներից զիջելով 2-ը:
Եզրափակչի ուղեգիրը Բարտին կվիճարկի Կերբերի հետ: