Դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը մոտ է ՊՍԺ տեղափոխությանը, փարիզյան ակումբում կլինի միայն երկրորդ դարպասապահը, հայտնում է Footmercato-ն։
Կելրոր Նավասը կմնա ՊՍԺ-ի առաջին համարը։ Ընդ որում, Դոնարուման, որին մտադիր չեն վարձակալությամբ այլ ակումբի տրամադրել, կդառնա նրան փոխարինողը։ ՊՍԺ-ում հույս ունեն, որ առողջ մրցակցություն կլինի։
Հունիսին հաղորդվում էր, որ Դոնարուման պետք է բուժզննում անցնի նախքան ՊՍԺ տեղափոխվելը։ Կողմերը մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր են համաձայնեցրել։ Նա ֆրանսիական թիմի շարքերը կհամալրի ազատ խաղացողի կարգավիճակով, քանի որ նրա պայմանագրի ժամկետը իտալական «Միլանի» հետ ավարտվում է։