Կիսապաշտպան Միրալեմ Պյանիչն այս մրցաշրջանում հնարավոր է լքի «Բարսելոնան»: Բոսնիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Չելսին» կամ «Յուվենտուսը»:
Ըստ Sport Italia-ի, «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է բաժանվել Պյանիչից և արդեն գտել է ֆուտբոլիստի հիանալի փոխարինող` ի դեմս Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչի:
28-ամյա խորվաթի ներկայիս պայմանագիրը «ներաձուրիների» հետ ավարտվում է 2022 թվականին, ինչը նշանակում է, որ խաղացողին հնարավոր կլինի գնել մատչելի գնով:




























































