ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանն ասել է, որ գոհ է 2020/21 մրցաշրջանի ավարտից հետո ակումբը չլքելու իր որոշմամբ:
«Բանակցություններ անկացվել են, բայց ես հասկացա, որ ուզում եմ մնալ ԲԿՄԱ-ում և լավ արդյունքների հասնել այս ակումբի հետ:
Ես ուրախ եմ, որ նման որոշում կայացրեցի: Ես թիմում եմ արդեն երեք տարի, իսկ ակադեմիայում անցկացրած տարիները ներառյալ՝ շուրջ ութ-ինը տարի: Ինձ համար սա արդեն իմ երկրորդ տունն է», — մեջբերում է Տիկնիզյանին բանակայինների պաշտոնական կայքը:
Տիկնիզյանը ԲԿՄԱ-ի սան է: 2020/21 մրցաշրջանում ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ խփելով 2 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում: Մայիսին տեղեկություններ հայտնվեցին, որ 22-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Լոկոմոտիվ»: