«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթը Եվրոպայի առաջնության ավարտից հետո կհեռանա թիմից:
Անցած մրցաշրջանում 30-ամյա դանիացին «Բարսելոնայի» կազմում 29 հանդիպում անցկացրեց Լա Լիգայում, բայց կարողացավ խփել ընդամենը երկու գոլ ու կատարել երկու գոլային փոխանցում: Անցյալ շաբաթ Բարսան պաշտոնապես հաստատեց Մեմֆիս Դեպայի հետ պայմանագիր կնքելու մասին, ինչը նշանակում է, որ Մարտինն էլ ավելի քիչ խաղաժամանակ կստանա:
Sport.es-ի համաձայն ՝ Բրեյթուեյթի ծառայություններով հետաքրքրված են «Վեսթ Հեմը», «Բրայթոնը», «Բարնլին» եւ «Նորվիչը»: «Բարսելոնան» ցանկանում է մոտ 18 միլիոն եվրո ստանալ նրա տրանսֆերի համար:
Աղբյուրը նշում է, որ դանիացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Ռուսաստանիմի քանի ակումբներ, բայց չի նշում նրանց անունները:




























































