ՀՊԼ նորեկ «Սևանը» հայտարարել է հերթական համալրումների մասին։
Ակումբը պայմանագիր է ստորագրել բրազիլացի հարձակվող Կլաուդիր Մարինի Ժունիորի հետ։ 28 ամյա ֆուտբոլիստը ժամանակին հանդես է եկել բրազիլական «Ֆլամենգո», «Կորինտիանս», «Սան Պաոլո» թիմերում ։ Հայաստանում խաղացել է «Գանձասար Կապանի» կազմում։ 2019/20 թվականներին խաղացել է Իրանի առաջնությունում։ Իսկ մինչև «Սևան» տեղափոխվելը եղել է «Լոռիի» ֆուտբոլիստ։
«Սևանի» մյուս նորեկը 30-ամյա Անդրե Լուիս Լեաո Լիման է, որը նույնպես Բրազիլիայից է, իսկ Հայաստանի առաջնությունում նախկինում պաշտպանել է «Լոռիի» գույները։