«Սևան» ֆուտբոլային ակումբը, որը Հայաստանի Առաջին խմբի մրցաշարում հաղթելուց հետո, լրջորեն նախապատրաստվում է Պրեմիեր լիգայի առաջիկա մրցաշարին, մի շարք փոփոխություններ է իրականացրել թիմում։ Մասնավորապես, 17 ֆուտբոլիստ հեռացել է Արմեն Շահգելդյանի գլխավորած թիմից։ Այս մասին հայտնում է «Սևանի» մամուլի քարտուղարությունը։
«Սևան» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում բոլորին կատարած աշխատանքի, նվիրվածության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար, ու մաղթում հետագա հաջողություններ իրենց կարիերայում։
«Սևանից» հեռացել են՝ Արտյոմ Խաչատուրովը, Էդվինաս Կլոնիունասը, Արման Մանուկյանը, Էրիկ Պետրոսյանը, Արեգ Ազատյանը, Ալեքսանդր Կալյաշինը, Ռոբերտ Մինասյանը, Գեղամ Թումբարյանը, Կոնստանտին Մանդրիչենկոն, Ֆրենսիս Նվանկվոն, Հովհաննես Ներսիսյանը, Դանիել Պետոյանը, Պարգև Աբրահամյանը, Էդվին Հակոբյանը, Ախմեդ Ջինդոյանը, Արամ Սարգսյանը, Սալոմոն Օբաման։


























































